ԱՊԱԳԱՅՈՒՄ ՇԱՏ ՇՈԳ Է ԼԻՆԵԼՈՒ…

Մինչեւ 21-րդ դարի վերջը էքստրեմալ եղանակային պայմանների զոհերի թիվը կարող է տարեկան 3 հազարից ավելանալ մինչեւ 150 հազար: Այս եզրակացության է եկել գիտնականների միջազգային խումբը, որոնք իրենց հետազոտությունների արդյունքները հրապարակել են The Lancet Planetary Health հանդեսում: Այդ մասին հաղորդվում է Phys.org կայքի մամուլի տեղեկագրում։

Հետազոտողների կարծիքով՝ եթե միջոցներ չձեռնարկվեն գլոբալ ջերմաստիճանների կասեցման ուղղությամբ, ապա մինչեւ 2100 թվականը մոտավորապես 350 մլն եվրոպացիներ կտառապեն վտանգավոր կլիմայական պայմաններից: Ընդ որում էքստրեմալ եղանակից մահվան դեպքերի 99 տոկոսը կապված կլինի տապի հետ:

Մասնագետները վերլուծել են 1981 թվականից մինչեւ 2010 թվականն ընկած 30-ամյա ժամանակաշրջանի կլիմայական տվյալները: Նրանք դրանք համեմատել են բնակչության աճի եւ միգրացիայի կանխատեսումների, ինչպես նաեւ ապագա եղանակային պայմանների կանխատեսումների, այդ թվում՝ անոմալ շոգի, երաշտների, անտառային հրդեհների, ջրհեղեղների եւ փոթորիկների հաճախականության հետ:

Ուսումնասիրությունների համաձայն, եթե գլոբալ տաքացման արդյունքում Երկիրը ջերմանա երկու աստիճանով, ապա օդի ջերմաստիճանի աճից մահացությունը կաճի 5400 տոկոսով, առափնյա տարածքների հեղեղումներից՝ 3780 տոկոսով, անտառային հրդեհներից՝ 20 տոկոսով: Մադիկ կսկսեն ավելի քիչ մահանալ ցրտերից, բայց դա չի հավասարակշռի իրադրությունը:

Աղբյուրը` 168.am