ԳԵՐՄԱՆԵՐԵՆՈՒՄ 5000 ՆՈՐ ԲԱՌ

Գերմաներենի Duden բառարանի խմբագրությունը պաշտոնապես գործածման մեջ է դրել 5 հազար նոր բառ։ Բառապաշարն ընդլայնելու նպատակահարմարության մասին քաղաքական բանավեճերը պարտություն են կրել, հայտնում է DPA-ը։

Գաղտնիք չէ, որ ցանկացած լեզու որոշակի իմաստով «կենդանի նյութ» է ու մշտական զարգացման մեջ է գտնվում։ Դրա վրա ազդում են հասարակությունը, սոցիալ- քաղաքական իրադարձությունները, տեխնիկական նորույթները ու շատ այլ գործոներ։ Այս գործընթացներն անխուսափելիորեն հանգեցնում են նրան, որ լեզվում հայտնվում են նորաբանությունենր, նաեւ փոխառություններ։ Օրինակ գերմաներենի բառարանի նոր հրատարակչության մեջ կհայտնվի այնպիսի հասկացություն, ինչպիսին է «ֆեյք նյուզը», որն առավել գործածական է դարձել  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարության ընթացքում։ Կամ 2016-ի գերմաներեն գլխավոր նորաբանությունը՝ «պոստֆակտիշ» բառը, որը նշանակում է մի երեւույթ, երբ քաղաքական ու հասարակական բանավեճերում զգացմունքները ավելին են նշանակում, քան փաստերը։ Բացի դրանից, գերմաներենում պաշտոնապես ամրագրվում են «սելֆի», «պլանշետ» ու շատ այլ բառեր։

Duden բառարանը տասնամյակներ շարունակ ֆիքսել է նոր բառային միավորներ, ու այսօրվա դրությամբ դրանց թիվը հասել է 145 հազարի, մինչդեռ առաջին հրատարակչությունը՝ 1880թ․, ընդամենը 27 հազար բառ էր պարունակում։

Աղբյուրը` նեոս.ամ