Արկադի Անդրեասյանը, օգոստոսի 11-ին նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը: ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում նա 1972-ին դարձել է Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Երեւանի «Արարատի» կազմում նա 1973-ին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1973-ին եւ 1975-ին՝ ԽՍՀՄ գավաթակիր:
Արկադի Անդրեասյանը Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ է: Նրան շնորհվել է նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջինին աստիճանի մեդալ: