ՁԱԽԼԻԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Օգոստոսի 13-ին նշվում է Ձախլիկների միջազգային օր (International Left‑Handers Day): Օրը որոշվել է ըստ «Ձախլիկների օրինագծի», որը ընդունվել է 1976 թվականին, ԱՄՆ-ի Տոպիկա քաղաքում գտնվող Ձախլիկների միջազգային կոնֆեդերացիայի կողմից:

Ըստ Calend- ի՝ ձախլիկների զանգվածային շարժումը սկսվել է 1980 թվականին ԱՄՆ-ում` աշխատանքից հեռացված ձախլիկ ոստիկան Ֆրանկլին Ուինբորնին նվիրված բողոքի ակցիայի ժամանակ, որը ատրճանակի պատյանը կրում էր ձախից, մինչդեռ, ոստիկանության Կանոնադրության համաձայն, պետք է կրել աջից:

Ձախլիկների օրը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել ձախլիկներին ստիպողաբար աջով գրելուն ուղղված խնդրին, ինչը կարող է հոգեբանական խնդիրների պատճառ դառնալ, ինչպես նաեւ ձախլիկների հարմարավետությունը հաշվի առնող կենցաղային իրերի արտադրությանը: Ազգաբնակչության մեջ հանդիպում են 7-17 տոկոս ձախլիկներ: