ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

ՀՀ կառավարությունն օգոստոսի 17-ին հավանություն տվեց գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին: Այն գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում գերազանցության խթանման և միջազգային ասպարեզում, առաջին հերթին՝ Եվրոպական հետազոտական տարածքում (ԵՀՏ) մրցունակ ազգային գիտահետազոտական համակարգ ստեղծելուն ուղղված միջոցառումների ու դրանց արդյունավետության գնահատման առանցքային ցուցանիշների ամբողջություն է:

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության, մասնավոր բիզնեսի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և Սփյուռքի ջանքերի զուգակցմամբ:

Ծրագրի նպատակներն են՝

գիտության և տեխնոլոգիաների ոլորտի կառավարման համակարգի կատարելագործում.

գիտական կադրերի վերարտադրության արդյունավետ համակարգի ներդրում, գիտության ենթակառուցվածքների արդիականացում.

հիմնարար և կիրառական բնույթի՝ ներառյալ տնտեսության մեջ օգտագործվող և (կամ) երկակի նշանակություն ունեցող գիտելիքների ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների խթանում.

կրթության, գիտության, տեխնոլոգիաների և ինովացիայի սիներգետիկ համակարգի ձևավորման նախադրյալների ստեղծում.

հայագիտության ոլորտի առաջնային զարգացում.

միջազգային գիտական համագործակցության զարգացում, ԵՀՏ-ում խելացի մասնագիտացման տիրույթի ձեռքբերման ապահովում:

Գիտության բնագավառում ընդգրկված աշխատողների ընդհանուր թվաքանակը 2011-2015 թվականներին եղել է համապատասխանաբար 5 718, 5 598, 5 230, 5 627 և 5 044 մարդ՝ ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների։ Աշխատողների շուրջ 75 տոկոսը հետազոտողներ են` նշված ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 4 458, 4 056, 3 870, 4 144 և 3 856 մարդ: Պետական գիտական ծրագրերում և թեմաներում ընդգրկված ու գիտական աստիճանի համար հավելավճար ստացող գիտաշխատողների թվաքանակը 2016 թվականի հուլիսի դրությամբ եղել է 2 183 մարդ` 2011 թվականի 2 342-ի համեմատ՝ այդ թվաքանակը նվազել է 159 մարդով, սակայն ավելացել է մինչև 40 տարեկանների մասնաբաժինն ընդհանուրի մեջ՝ 18.4-ից մինչև 23.2 տոկոս (տե΄ս,

Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրն իրականացվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած զարգացումների և նոր իրողությունների պայմաններում։

 

Ուժեղ կողմերը Թույլ կողմերը
Ուժեղ լաբորատորիաների/խմբերի առկայությունը մի շարք բնագավառներում՝ ֆիզիկա, աստղաֆիզիկա, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, կենսաբանություն, կենսատեխնոլոգիա, հնագիտություն

Միջազգային կապերի բարձր մակարդակը

Միջազգային կազմակերպությունների մասնաճյուղերի, միջազգային համատեղ լաբորատորիաների ստեղծման լավ դինամիկան

Գիտական կադրերի պատրաստման մեջ օտարերկրյա պետությունների մասնագետների ներգրավումը, ինչպես, օրինակ՝ ֆիզիկայի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառներում

Պետական բյուջեի ֆինանսավորման ծրագրերում օտարերկրյա պետությունների մասնագետների ներգրավումը

Գիտական հրապարակումների թվի զգալի աճը, մասնավորապես, «Web of Science» և «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկվածներինը

Սփյուռքի առկայությունը

Գիտության պետական ֆինանսավորման անբավարար մակարդակը

Գիտության ֆինանսավորման մեջ տնտեսության մասնավոր հատվածի մասնակցության ցածր մակարդակը

Գիտության և տեխնոլոգիաների ոլորտի կառավարման համակարգի անհամապատասխանությունը ժամանակակաից չափանիշներին

Գիտության որոշ բնագավառներում բարձր որակավորում ունեցող կադրերի ոչ բավարար թվաքանակը

Գիտաշխատողների բարձր տարիքային կազմը, գիտական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի բացակայությունը

Գիտական կազմակերպությունների մեծամասնության զարգացման ռազմավարական ծրագրերի բացակայությունը

Գիտական ենթակառուցվածքների մեծամասնության անհամապատասխանությունն արդի չափանիշներին

Տնտեսության կողմից գիտական հետազոտությունների իրականացման պատվերների անբավարար մակարդակը

Գիտություն-արտադրություն կապի խրախուսման մեխանիզմների բացակայությունը

Կիրառական հետազոտությունների փոքրաթիվ քանակը

Միջդիսցիպլինար հետազոտությունների համակարգման ոչ բավարար մակարդակը

Միջազգային արտոնագրերի փոքր քանակը

Հնարավորությունները Մարտահրավերները
Գիտության ֆինանսավորման մեջ բյուջետային և արտաբյուջետային ֆինանսավորման ծավալների, այդ թվում՝ օտարերկրյա ֆինանսավորման ծավալների ավելացումը

Գիտություն-արտադրություն կապի խրախուսման մեխանիզմների ներդրումը

Գիտական կադրերի պատրաստման ժամանակակից համակարգի ներդրումը, մասնավորապես, Հայաստանի տեխնոլոգիական հետազոտական համալսարանի ստեղծումը

Տնտեսության մեջ կիրառելի գիտական արդյունքների ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների քանակի ավելացումը և որակի բարձրացումը

Տնտեսության մեջ գիտական արդյունքների ներդրման համակարգի ձևավորումը

«Հորիզոն-2020» ծրագրի ասոցացված անդամակցությունը

ԵՀՏ-ում խելացի մասնագիտացման տիրույթի ձեռքբերման հնարավորության ապահովումը

Սփյուռքի առկայությունը

Ուղեղների արտահոսքը

Գիտության հասարակական վարկանիշի ցածր մակարդակը

Գիտական քննարկումների բացակայությունը հանրապետության զարգացման նպատակների նախանշման և դրանց ձեռքբերման ուղիների որոշման ժամանակ

Տնտեսության զարգացման ոչ բավարար մակարդակը

Ազգային ինովացիոն համակարգի ձևավորման դանդաղ տեմպերը

Կրթության, գիտության, տեխնոլոգիաների և ինովացիայի սիներգետիկ համակարգի բացակայությունը

Գիտության առանձնացված զարգացումը տնտեսությունից և հասարակությունից

Գիտության ֆինանսավորման մեջ արտաբյուջետային միջոցների, այդ թվում՝ օտարերկրյա, ներգրավմանն ուղղված թույլ ջանքերը

Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետությունում ձևավորել միջազգային ասպարեզում մրցունակ, ԵՀՏ-ի հետ ինտեգրված և այդ հետազոտական տարածքում իր մասնագիտացման տիրույթը (խելացի մասնագիտացում) ձևավորող ազգային գիտական համակարգ, որը կխթանի գերազանցությունը հիմնարար և կիրառական հետազոտություններում ու կնպաստի հանրապետության տնտեսական զարգացմանն ու առաջընթացին:

Աղբյուրը` gov.am