ՈՐ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ ԱՌԱՎԵԼ ԱԶԴԵՑԻԿ

Ժամանակին համարվում էր որ ԱՄՆ-ն՝ հանդիսանալով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների առաջամարտիկ, աշխարհի մնացած երկրների վրա ամենամեծ դրական ազդեցությունը ունի։ Սակայն ժամանակները փոխվել են։

Ipsos MORI-ի կողմից 25 երկրներում 18 հազար հոգու շրջանում անցկացված հարցման արդյունքներով հարցվածների միայն 40%-ն է պատասխանել, որ ԱՄՆ-ը դրական ազդեցություն ունի աշխարհի վրա։ Այս ցուցանիշով ԱՄՆ-ն զիջում է անգամ Չինաստանին (49%) եւ շատ մոտ է Ռուսաստանին (35%): Ըստ հարցման արդյունքների՝ աշխարհի վրա ամենից դրական ազդեցություն ունի Կանադան. այդպես է կարծում հարցվածների 81%-ը։ Կանադային հաջորդում են Ավստրալիան (79%), Գերմանիան (67%), Ֆրանսիան (59%) եւ Միացյալ Թագավորությունը (57%):

Ցանկը եզրափակում են Իսրայելը եւ Իրանը, համապատասխանաբար, 32 եւ 21 տոկոսով։