ՍՈՒՐՃ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ

Կորնելի համալսարանի գիտնականները հայտնաբերել են բնական սուրճ խմելու ևս մեկ պատճառ: Նրանց հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճը նվազեցնում է գլաուկոմայի և այլ հիվանդությունների հավանականությունը, որոնք բերում են տեսողության խախտման:

Աչքի ցանցաթաղանթը մարդկային մարմնի ամենաակտիվ հյուսվածքն է, որը անընդհատ պահանջում է թթվածնի հոսք: Եթե այդ հյուսվածքում կուտակվում են ազատ ռադիկալներ, ապա ցանցաթաղանթը վնասվում է, ինչը բերում է տեսողության խախտման կամ ամբողջական կորստի:

Քլորաթթուն հզոր հակաօքսիդանտ է, որը պարունակվում է սուրճի մեջ և պաշտպանում է աչքի ցանցաթաղանթը տարիքային փոփոխություններից ու վնասվածքներից: Այժմ գիտնականները ուսումնասիրում են քլորաթթվի ներթափանցման ճանապարհը: