ԱՇՈՏ ԲԱԼԱՅԱՆԸ ՆՎԱՃՈՒՄ Է ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱՅԻՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԸ

2017 թ. օգոստոսի 26-ին Թբիլիսիում կայացավ հիդրոտեխնկայից Հարավային Կովկասի ուսանողների  օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին իրավունք էին ստացել մասնակցելու 7 ուսանող` Ավազ Մամեդովը, Գիգա Աբայիձեն, Սոֆիկո Սադգոբելաշվիլին, Աշոտ Բալայանը, Նատիա Շանշանաշվիլին, Սախավատ Մուստաֆաևը և Շոթա Շամատավան:

25 հնարավորից հավաքելով 25 միավոր միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալը նվաճել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանող Աշոտ Վալերիի Բալայանը:

Երկրորդ և երրորդ տեղերը 23 միավորով կիսել են Նատիա Շանշանաշվիլին և Շոթա Շամատավան:

Օլիմպիադան կազմակերպվել է “Շրջակա միջավայրի պահպանության, ջրային տնտեսության, ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրները” թեմայով 7-րդ միջազգային գիտաժողովի հովանու ներքո:

Օլիմպիադայի հանձնաժողում ընդգրկված են եղել ներկայացուցիչներ 6 երկրներից, այդ թվում` Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Լիտվայից, Վրաստանից, Ադրբեջանից, Արցախից: