ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԵՎ ԵԶՆԻԿ ՄՈԶՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ

Օգոստոսի 28-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան և “Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան” հիմնադրամ:

Նախարար Մկրտչյանը ծանոթացել է կրթօջախների լաբորատոր և լսարանային հնարավորություններին, առաջարկություններ է ներկայացրել  հայաստանյան համապատասխան ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Բուհի ղեկավարության հետ Լևոն Մկրտչյանը քննարկել է նաև գիտահետազոտական և ուսումնագիտական աշխատանքների արդյունավետ կազմակերմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախարար Մկրտչյանին ուղեկցել են ՀՀ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը և այլ պաշտոնական անձինք: