27 Սեպտեմբերի 2020թ. 11:05

ՍԽՏՈՐՆ ՕԳՏԱԿԱՐ Է …

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն անց են կացրել ուսումնասիրություն, որի նպատակն էր պարզել, թե ինչպես կարող է ազդել սխտորը մարդու օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա:

Գիտնականներն առաջարկել են գիտափորձին մասնակցող կամավորներին մեկ շաբաթ սննդակարգում սխտոր ներառել:

Արդյունքում ապացուցվել է, որ նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում մարդու օրգանիզմը սխտորի շնորհիվ մաքրվում է խոլեստերինից, իսկ անոթները՝ շլակներից:

Հաշվի առնելով անցկացված գիտափորձի արդյունքները՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ սխտորն իսկապես անչափ օգտակար է և դրական ազդեցություն է ունենում ամբողջ օրգանիզմի վրա:

Աղբյուրը՝ gogetnews.info