ՄՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ …

Mirkrasoty.life-ը գրում է, որ բոլորը գիտեն այն մասին, որ մրգերն օգտակար են։ Որպեսզի դրանց օգտագործումը չվնասի օրգանիզմին, հարկավոր է հետևել այս կանոններին։

1-ին կանոն։ Օրվա ընթացքում 2-4 անգամ։ Փորձագետները նշում են, որ օրվա ընթացքում օրգանիզմին հարկավոր է 2-4 չափաբաժին միրգ։ Դրա օպտիմալ քանակը կախված է ակտիվության աստիճանից։ Միրգ կարելի է օգտագործել նախաճաշի ընթացքում, ինչպես նաև՝ որպես ընդմիջում։ Նրանք, ովքեր ակտիվ կենսակերպ են վարում, կարող են օրվա ընթացքում 4 անգամ միրգ ուտել։

2-րդ կանոն։ Մրգերի կարիքը կախված է անհրաժեշտ էներգիայի քանակից։ Որքան բարձրահասակ եք, և որքան իդեալական է մարմնի զանգվածը, այնքան շատ էներգիա է հարկավոր։ Տղամարդիկ ավելի շատ ածխաջրերի կարիք ունեն, քան կանայք։ Երիտասարդներն ավելի շատ միրգ պետք է օգտագործեն, քան մեծահասակները։ Ակտիվ կենսակերպ վարող մարդիկ ավելի շատ միրգ են օգտագործում, քան քիչ շարժվողները։

3-րդ կանոն։ Սահմանափակում ենք մրգերի օգտագործումը երեկոյան ժամերին։ Կարևոր է ճիշտ ընտրել մրգերի օգտագործման ժամանակը։ Երեկոյան ժամերին միրգ կարող եք օգտագործել այն դեպքում, երբ ծախսելու եք դրանց օգտագործումից ստացած էներգիան։ Հակառակ դեպքում ավելորդ կիլոգրամներ կկուտակեք։ Սա նշանակում է, որ միրգ հարկավոր է օգտագործել ցերեկային ժամերին, որպեսզի հասցնեք ծախսել դրանից ստացած էներգիան։

4-րդ կանոն։ Սննդարար նյութեր։ Անհրաժեշտ է սահմանափակել վատ ածխաջրերի օգտագործման քանակը, սակայն կարևոր է հիշել, որ մրգերը հարուստ են բազմաթիվ սննդարար նյութերով, այդ թվում՝ վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով, և այլն։ Մի սահմանափակվեք միայն մի տեսակի մրգի օգտագործմամբ, ձգտեք բազմազանության և սեզոնային միրգ օգտագործեք։

Աղբյուրը՝ 168.am