ԿԳՈՒՄԱՐՎԻ ՕՍՄԱՆՅԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Թուրքիայում այս տարվա նոյեմբերին կայանալիք «Օսմանյան արխիվների 2-րդ միջազգային համաժողովի» ընթացքում օրակարգում կլինի նաև Հայոց ցեղասպանության հարցը: Այս մասին, հղում անելով թուրքական «Աքշամ» պարբերականին, գրում է tert.am-ը:

Միջոցառմանը մասնակցող մտավորականներն ու պատմաբանները, ինչպես նշում է պարբերականը, «կքննարկեն պատմական փաստեր՝ հիմնվելով պաշտոնական փաստաթղթերի և Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին վերաբերող, արխիվում տեղ գտած նյութերի վրա»:

Սպասվում են նաև «Օսմանյան կայսրությունում արտագաղթը և բռնի արտագաղթը», ինչպես նաև «Լոզանի և նեղուցների հարցը» խորագրով քննարկումներ:

Հայտնի է, որ համաժողովի բացումը կատարելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: