29 Սեպտեմբերի 2020թ. 10:24

ՇՈՏԼԱՆԴԻԱՆ …

Շոտլանդիան ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ երկիրը՝ ըստ Rough Guide ուղեցույցի հեղինակների, գրում է Daily Record-ը։

Փորձագետները հանգել են նման եզրակացության, անցկացնելով հարցում Rough Guide ուղեցույցի ընթերցողների շրջանում։ Հետազոտության մասնակիցները առանձնահատուկ նշել են Շոտլանդիայի վայրի լողափերը, լճերն ու ամրոցները։

«Մենք ուրախ ենք, որ Շոտլանդիան ստացել է նման հրաշալի արձագանքներ Rough Guide ուղեցույցի ընթերցողներից, սակայն այս նորությունն անակնկալ չի դառնա նրանց համար, ովքեր արդեն այցելել են այդ հրաշալի երկիր»,- հայտնել է VisitScotland զբոսաշրջային կազմակերպության նախագահ Մալքոլմ Ռոհեդը։

Վարկանիշում երկրորդ տեղն է զբաղեցրել Կանադան։ Նոր Զելանդիան փակում է եռյակը։ Չորրորդ հորիզոնականում Իտալիան է, հինգերորդում՝ Հարավ-ԱՖրիկյան Հանրապետությունը։ Լավագույն տասնյակում նվազման կարգով ընգրկվել են Ինդոնեզիան, Անգլիան, Իսլանդիան, ԱՄՆ-ն ու Ուելսը։

Rough Guide ուղեցույցները թողարկվում են 1982-ից։ Հիմա դրանք ընգրկում են ավելի քան 200 ուղղություններ ու տարածվում ամբողջ աշխարհով մեկ։

Աղբյուրը՝ news.am