27 Սեպտեմբերի 2020թ. 18:28

ԳԻՏՊԵՏԿՈՄԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սեպտեմբերի 9-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարան է այցելել Հայաստանի Հանրապետության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա ծանոթացել է բուհում իրականացվող հետազոտական աշխատանքներին, հանդիպումներ ունեցել լաբորատորիաների ղեկավարների և աշխատակիցների հետ:

Գիտպետկոմի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել համալսարանում իրականացվող գործընթացների վերաբերյալ և հույս հայտնել, որ բուհում  նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ստացված արդյունքներն ամենամոտ ապագայում կհասնեն սպառողին:

“Մեկ տարում հսկայական աշատանք է կատարվել: Կարծում եմ ժամանակն է արդեն լուրջ համագործակցություն սկսել Հայաստանի և արտերկրի բուհերի ու գիտական կազմակերպությունների հետ”,- հանդիպման ավարտին ասել է Սամվել Հարությունյանը:

Ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի հետ Հայաստանի գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանը քննարկել է նաև  ռազմաարդյունաբերական ոլորտում համալսարանի առաջիկա քայլերի և այդ ուղղությամբ հայաստանյան կազմակերպությունների հետ համատեղ հետազոտություններ կատարելու հնարավորությունների մասին հարցեր: