ՊԵՂՈՒՄՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ

Այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում հնագետ, Տիգրանակերտը պեղող արշավախմբի ղեկավար Համլետ Պետրսյանն անդրադարձավ հնագիտական հետազոտություններին, որոնք տեղի են ունեցել  Արցախում (Տիգրանակերտ, Վաճառի Ս. Ստեփանոս,Դադիվանք)։

«Ուզում ենք շնորհակալություն հայտնել Արցախի իշխանություններին՝ հատկապես Արցախի վարչապետին  մեզ աջակցելու համար։

Վերջինս շեշտեց՝ վերջին հնագիտական հետազոտությունների ընթացքում նոր ոսկյա զարդեր, կարասային թաղման մասունքներ են գտնվել։

«Մենք այս տարի հնարավորթյուն ունեցանք բացել նաև Սուրբ Ստոփանոս  վանքի  դամբարանները, որն ունի արևելյան մուտք։ Դրանից զատ՝  պետք է շեշտել՝ այն  կառուցվել է 13-րդ դարում։ Մենք այսօր ունենք հետաքրքիր մի իրավիճակ․ Զաքարյան տոհմի հզորացման ընթացքում ՀՀ-ն մահմեդականներից ազատվելու համար նոր սրբեր են ստեղծել և նրանց նվիրված սրբատեղիներ ստեղծել», — նշեց բանախոսը։
Վերջինս անդրադարձավ նաև Դադիվանքի պեղումներին։

«Դադիվանքի փոքր եկեղեցու հարավային պատի տակ գաղտնուղի է հայտնաբերվել։ Այն սվաղած է, սալաքարերով պատված։  Այն դատարկ մի տարածություն է, մուտք չուներ, ելք չուներ, բայց դատարկ էր»,- նշեց հնագետը՝ ընդգծելով՝ Դադիվանքի հնագիտական պեղումները շարունակվելու են․ սա կարող է զբոսաշրջության զարգացման  կարևոր բաղկացուցիչ լինել։