ԻՆՉՊԵՍ ԲԱՐԵԼԱՎԵԼ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ոչ մեծ ծավալի էլեկտրահարումն ակտիվացնում է ուղեղի աշխատանքն ու բարձրացնում ակտիվությունը: Նման եզրակացության են եկել Ջորջիայի Բժշկական քոլեջի նյարդաբանության բաժնի մասնագետները երկարատև հետազոտություններից հետո: Նրանք բացահայտել են, որ կարճատև էլեկտրական խթանումը նպաստում է հիշողության բարելավմանը, ինչը ժամանակի հետ կորցնում է Ալցհեյմների հիվանդություն ունեցող մարդու ուղեղը:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ էլեկտրոդների կետային տեղակայումը և ոչ մեծ թվով էլեկտրական ազդակները նպաստում են գլխուղեղի բազալային միջուկների ակտիվությանը:

Գիտնականների կարծիքով թեթև էլեկտրական խթանումը կարող է օգտակար լինել ոչ միայն նյարդային հիվանդությունների դեպքում, այլև լուրջ վնասվածքներից հետո վերականգնման ժամանակ:

Էքստրեմալ բուժման մեթոդն իրենից ներկայացնում է վայրկյանում 60 միկրոազդակների ընդունումը 20 վայրկյանի ընթացքում, որին հետևում է 40 վայրկյանանոց ընդմիջումը:

Աղբյուրը` life.ru