29 Սեպտեմբերի 2020թ. 10:42

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2000 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ…

Համաշխարհային տնտեսական ֆորումը հետաքրքիր գծապատկեր է կազմել՝ ներկայացնելով առավել խոշոր տնտեսությունների կշիռը համաշխարհային տնտեսության մեջ՝ Քրիստոսի ծննդից մինչև մեր օրերը։

Ինչպես տեսնում եք, 2000 տարի առաջ խոշորագույն տնտեսությունը ունեցել է Հնդկաստանը, որին հաջորդել են Չինաստանը և հին աշխարհի երկրները։

Հնդկաստանի, Չինաստանի և այլ երկրների ՀՆԱ-ների կշիռը համաշխարհային տնտեսության մեջ անցած դարերի ընթացքում նվազել է՝ տեղը զիջելով ԱՄՆ-ին։ Սակայն վերջին տասնամյակներին պատկերը փոխվում է. Չինաստանը վերականգնում է դիրքերը և գնողունակության պարիտետով արդեն առաջ է անցել ԱՄՆ-ից։

2010 թվականից մինչ օրս Չինաստանի տնտեսությունն աճել է 86.9%-ով։ Չինաստանի ՀՆԱ-ն (գնողունակության պարիտետով) համաշխարհային տնտեսության 18.3%-ն է՝ ԱՄՆ-ի 15.3%-ի դիմաց։

Հնդկաստանին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 7.5%-ը, Ճապոնիային՝ 4.3%-ը, Գերմանիային՝ 3.3%-ը, Ռուսաստանին՝ 3.1%-ը։

Աղբյուրը` B4B.am