Հայ ինժեներների ու ճարտարապետների համաշխարհային ասոցացիան մտադիր է 2018-ի հոկտեմբերին Արցախում կազմակերպել հերթական ֆորումը։ Այս մասին հայտնել է Ասոցացիայի համանախագահ Գոհար Թութունջյանը։
Ասոցացիան մտադիր է ֆորումի ժամանակ ներկայացնել տիպային նախագծեր՝ տեղի բնակիչներին օգնելու համար։ «Մենք մեր անդամներին կառաջարկենք կազմել բնակելի տների, գուցե նաեւ գյուղատնտեսական կառույցների՝ գոմերի, շտեմարանների մոդելներ։ Իսկ հետո մենք կտեսնենք, թե որ նախագծերն առավել հարմար կլինեն տեղի պայմաններում ու դրանք կառաջարկենք կիրառման համար»,- ասել է Թութունջյանը։
Հիշեցնենք, որ Հայ ինժեներների ու ճարտարապետների համաշխարհային ասոցացիան ներկայացչություն ունի Շուշիում:
Աղբյուրը՝ news.am