ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ …

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար դերասան Մկրտիչ Ալեքսանի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Շնորհավորում ենք սիրելի արտիստին պետական պարգև ստանալու կապակցությամբ:

BUH.AM կայքի համակարգող խորհրդի նախագահ,

միջազգային գրոսմայստեր

Ռաֆայել Վահանյան