ՊԵՐՃ ԶՈՒԴԵՐՄԱՆ — ԴԱՎԻԴՅԱՆ

Գերմանական բանակի ռազմական օդաչու Պերճ Զուդերման-Դավիդյանը 613 խորհրդային օդանավ է կործանել։ Հայի ու գերմանուհու որդին, Ավիացիայի ակադեմիայի ավարտական երեկոյի ընթացքում, Հիտլերի ուշադրությունը գրավել է Կոմիտասի իր կատարմամբ…

Պերճի հայրը՝ Դավիթ Դավիդյանը, հռչակավոր ջութակահար էր, ինչի մասին վկայում է թեկուզ այն փաստը, որ նվագում էր Ստրադիվարիուսի ջութակը: Նա ամուսնացել էր Բեռլինի օպերայի մեներգչուհի Գերտա Զուդերմանի հետ, որից եւ ունեցել է Պերճին: Երեխայի ծնվելուց մեկ տարի անց ամուսինները բաժանվում են եւ տղան դաստիարակվում է գերմանացի ազգականների մոտ:

Պերճը բավականին լավ տիրապետում էր ջութակին, բայց 18 տարեկան հասակում որոշեց դառնալ օդաչու եւ ընդունվեց Բեռլինի օդուժի ակադեմիան: Այստեղ էլ, ավարտական հանդիսության ժամանակ, որին ներկա էր ֆյուրերը, Պերճը ջութակով նվագում է Կոմիտասի «Կռունկը»: Զարմիկին երգեցողությամբ օգնում է հորաքույրը: Դահլիճը տեւականորեն ծափահարում եւ պահանջում է կրկնել կատարումը:

Երկրորդ կատարումից հետ հերթապահ սպան հայորդուն խնդրում է բարձրանալ օթյակ, որտեղ նրան սպասում էր Հիտլերը:
— Դու հա՞յ ես,- հարցրեց ֆյուրերը:
— Կիսով չափ հայ եմ, իմ ֆյուրեր:
— Միայն հայը կարող է այսպես նվագել Կոմիտաս…

Խորհրդային 613-րդ ինքնաթիռը խոցելուց հետո Հիտլերն անձամբ Պերճին պարգեւատրեց «Երկաթյա խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով եւ հարցրեց.
— Դու շարունակու՞մ ես Կոմիտաս նվագել…