29 Սեպտեմբերի 2020թ. 12:15

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ. ՀԱՅԿ ԱՐԱՅԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանը նշեց իր հիմնադրման 20-ամյակը: Համալսարնի գրանցած հաջողությունների մեջ իր զգալի ավանդն ունի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ Հայկ Արայի Սարգսյանը:

Հայկ Արայի Սարգսյանը ծնվել է հունիսի 2-ին 1972թ. Երևանում: 1989 թ. Ավարտել է ք.Երևանի №147 դպրոցը և ընդունվել ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետ: 1994թ. գերազանց առաջադիմությամբ ավարտելով համալսարանը ուսումը շարունակել է ասպիրանտուրայում (գիտական ղեկավար՝ ակադեմիկոս Է.Մ. Ղազարյան):

1997թ.  պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Կիսահաղորդչային ֆիզիկա» մասնագիտությամբ:

2005թ.-ին   «Կիսահաղորդչային ֆիզիկա» մասնագիտությամբ, Some questions of the theory of electronic and optical properties of low-dimensional semiconductor quantum structures թմայով  պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան: 2006 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:

2012թ.-ից հանդիսանում է Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի մթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչը:

2007թ.-ին արժանացել է ՀՀ նախագահական մրցանակի, իսկ 2011թ.-ին՝ ՀՀ պետական մրցանակի՝ ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում:

2015թ.-ից  հանդիսանում է Սանկտ-Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի կիսահաղորդիչների ֆիզիկաի և նանոէլեկտրոնիկայի ամբիոնի պրոֆեսոր:

Ունի 100-ից ավելի տպագրված գիտական աշխատանքներ, այդ թվում՝  միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում: