ԱՐՑԱԽՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ 17,2% ԱՃ Է ԳՐԱՆՑԵԼ

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2017 թվականի առաջին 8 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 17.2% աճ է գրանցել:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Հիշեցնենք, որ Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2017 թվականի առաջին 7 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 16.5% աճ է գրանցել: