PanARMENIAN.Net — «Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» (European Union Contest for Young Scientists) 29-րդ մրցույթի գլխավոր հաղթող է դարձել 18-ամյա հայազգի ուսանողուհի Կարինա Մովսեսյանը Չեխիայից:
Նախկինում նա արդեն 3 հեղինակավոր մրցանակ է ստացել Լոս Անջելեսում ԴՆԹ մուտացիաների և RAD51 պրոտեինի վերաբերյալ իր աշխատանքի համար, որը պետք է նպաստի քաղցկեղային բջիջների բուժմանը: Կարինա Մովսեսյանը մի մեխանիզմ է հայտնաբերել, որը կարող է կանխել քաղցկեղային ուռուցքի զարգացումը, գրում է «Պրահայի էքսպրեսը»:
2017-ին մրցույթն անցնում էր Տալլինում, որին մասնակցել է ԵՄ 120 երիտասարդ գիտնական:
Հաղթողները ստանում են 3.500-7000 եվրո և կարող են որպես հայցորդ ներկայանալ միջազգային հետազոտական կազմակերպություններում, ինչպիսիք են Միջազգային տնտեսական գործակալությունը և Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը: