Ռուսաստանից մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան

Ռուսաստանյան ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության վերաբերյալ որոշման ընդունումից հետո այդ երկրից զգալի ավելացել են զբոսաշրջիկների թիվը:

Այս տարի բոլոր տուրիստական ընկերությունները լարված են աշխատել, հետևաբար, զբոսաշրջիկների թվի ավելացում կա՝ իր հերթին past.am-ի ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանը:

«Ռուսաստանից այս տարի համեմատաբար մեծ թվով զբոսաշրջիկներ են եկել»,– նկատեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրենը:

Զբոսաշրջության կոմիտեն ոլորտը զարգացնելու համար մի շարք քայլեր է ձեռնարկել, ինչը ևս նպաստել է զբոսաշրջիկների թվի ավելացմանը: Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու հետ կապված ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվել:

«Ընկերություն կա, որ ասում է՝ ինձ մոտ այս տարի 40% աճ է եղել, մյուսի մոտ՝ 30: Միջին հաշվով՝ զբոսաշրջության ոլորտում 30% աճ է գրանցվել»,– փոխանցեց նա:

Նախորդ տարի Հայաստանում զբոսաշրջության ոլորտում աճ չի եղել: Դա էլ, ըստ ոլորտի ներկայացուցչի, իր հիմնավորումն ունի: Ապրիլյան ռազմական գործողություններից հետո մեր երկիր այցելողների թիվը կտրուկ նվազեց:

«Շատ կարևոր է նաև տարածաշրջանի խաղաղությունը, այս տարի խաղաղ էր»,– շեշտեց նա: