26 Սեպտեմբերի 2020թ. 3:43

ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԱՐԲՆՈՑՆԵՐԸ

Forbes-ը հրապարակել է ամերիկյան 10 համալսարանների ցանկը, որոնք ամենից շատ են միլիարդատերեր «արտադրել»:

Առաջին տեղում Հարվարդի համալսարանն է։ Այս բուհում սովորածների թվում կա 35 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը 309 մլրդ դոլար է։ Հարվարդյան միլիարդատերերի թիվը 3 անգամ ավելի շատ է 2-րդ տեղում գտնվող Կոլումբիայի համալսարանից։

Հարվարդն ավարտած ամենահարուստ մարդը Մայքլ Բլումբերգն է՝ 40 մլրդ դոլար կարողությամբ։ Իսկ ամենահայտնի միլիարդատերերից Գիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգը դուրս են մնացել այս համալսարանից։

Ինչպես նշեցինք, երկրորդ տեղում Կոլումբիայի համալսարանն է, որի շրջանավարտների թվում կա 12 միլիարդատեր՝ 171.7 մլրդ դոլար ընդհանուր կարողությամբ։ Ամենահայտնին Ուորեն Բաֆեթն է, ով տնտեսագիտության մագիստրոսի կոչում է ստացել այս համալսարանում 1951 թվականին։

Սթենֆորդի համալսարանը երրորդն է. 10 միլիարդատեր՝ 149.2 մլրդ դոլար ընդհանուր կարողությամբ։

Աղբյուրը՝ B4B.am