Յանա Եգորյանը 17 տարվա դադարից հետո տեսավ հորը

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը մի քանի օրով Հայաստան է ժամանել և այստեղ հանդիպել հորը։

Instagram-ի իր էջում նա հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հոր հետ ավտոմեքենա նստում։

«Այ սա հասկանում եմ, հայրս ամեն օր նոր մեքենայով է գալիս… Մնում է հասկանալ` ինչպես է պետք բացել բեռնախցիկը»,- գրել է նա։

Հայրը կատակով պատասխանել է, որ ավտոմեքենան գողացված է։

Յանա Եգորյանի հայրը` Կարապետ Ալավերդյանն ապրում է Երևանում։ Յանան 17 տարի չէր տեսել նրան ։ Ծնողները բաժանվել են, երբ նա վեց տարեկան է եղել։ Հայտնի սուսերամարտիկը մոր ազգանունն է կրում, քանի որ ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել։

«Էքսպրեսս-գազետային» տված հարցազրույցում նա պատմել էր հոր հետ հարաբերությունների մանրամասների մասին։ Նույն հարցազրույցում նա խոստովանել էր նաև, որ «հորը տեսնելու խելագար ցանկություն չունի, քանի որ իրեն դաստիարակել է մայրը»։
Աղբյուրը` https://armeniasputnik.am/armenia/20171010/8994044/armenia-yana-egoryan-hayr-handipum.html