ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի–Sputnik. 68 տարեկանում մահացել է ռուսաստանցի հայ գործարար ու բարերար Լևոն Հայրապետյանը։ Այդ մասին տեղեկացնում է Մոսկվայում բնակվող հայ լրագրող Վահե Ավանեսյանը։
Հայրապետյանի մահվանն իր թվիթերյան էջում անդրադարձել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Այսօր զոհվել է հայ ազգի մեծ որդին ու օրինակելի հայրենասերը։ Թող հողը թեթև լինի։ Երբեք չենք մոռանա Լևոն Գուրգենովիչի թողած ժառանգությունը»,– գրել է Բալայանը։
Ծագումով լինելով արցախցի, այնտեղ Լևոն Հայրապետյանն ամենախոշոր ներդրողներից էր։ 16 տարի առաջ նրա տրամադրած ֆինանսական միջոցներով վերակառուցվել է 13-րդ դարի հայտնի Գանձասարի վանական համալիրը։
Նրա օգնությամբ Արցախում կառուցվել է փայտամշակման գործարան, հանգստյան գոտիներ ու դպրոց։
Լևոն Հայրապետյանը հոգացել է նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մի հատվածի շինարարության ծախսերը։ Դա այն հատվածն է, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։
7 մլն դոլար էլ տրամադրել է Մարտակերտում ջրամբարի կառուցմանը։
Աղբյուրը՝ https://armeniasputnik.am/russia/20171018/9092879/armenia-rusastan-gorcarar-levon-hayrapetyan-mahacele.html