24 Սեպտեմբերի 2020թ. 1:26

Արեգակի վրա գերհզոր բռնկում է կանխատեսվում առաջիկա 100 տարում

PanARMENIAN.Net — Առաջիկա 100 տարում գերհզոր բռնկում է կանխատեսվում Արեգակի վրա, որը կհանգեցնի էներգահամակարգի խափանմանն ամբողջ աշխարհում, արբանյակների վնասմանն ու համացանցի անջատմանը: Արդյունքում առաջացած տեխնածին վթարները կարող են նաև մարդկային զոհերի պատճառ դառնալ: Նման եզրակացության են եկել Հարվարդի համալսարանի գիտնականները, հայտնում է Lenta.ru-ն New Scientist-ի վրա հղումով:

Գիտնականները վերլուծել են արևի բռնկումների մասին տվյալները: Նրանք գնահատել են գերբռնկումների հավանականությունը, այդ թվում Արեգակի պայծառությունը մինչև 30 տոկոս ավելացնող բռնկումների, որոնք կարող են վերացնել Երկրի օզոնային շերտը: Սակայն նման բռնկումները շատ հազվադեպ են լինում՝ մոտ 20 մլն տարին մեկ:

Ըստ գիտնականների, ավելի հաճախ են լինում, նվազ ինտենսիվության գերբռնկումներ: Օրինակ, 1859-ի գերփոթորիկն աշխարհամագնիսային փոթորիկ առաջացրեց, որը հայտնի է ինչպես Քարինգթոնի իրադարձություն: Արդյունքում խափանումներ եղան Եվրոպայի և ԱՄՆ հեռագրային ցանցում, ինչպես նաև վառ հյուսիսափայլեր նկատվեցին ցածր լայնություններում: Նմանատիպ բռնկում կարող է տեղի ունենալ նաև մինչև 21 դարի վերջը, որի արդյունքում շարքից դուրս կգան ուղեծրային արբանյակները, ինքնաթիռների ուղևորները ճառագայթման մեծ դոզաներ կստանան, կխախտվի էներգահամակարգի և ատոմակայանների սառեցման համակարգի աշխատանքը:

17 հոկտեմբերի 2017 — 13:37 AMT