Պե՛տք չէ վախենալ խիտ մառախուղից,
Պե՛տք չէ վախենալ դատարկ գրպանից,
Պե՛տք չէ վախենալ լեռնահոսքերից,
Ո՛չ ճահճուտից, ո՛չ էլ կեղտոտ տականքից:
Կարողացե՛ք ծիծաղել բոլոր վախերի աչքերին նայելով`
Սեփական վախկոտությունից է միայն պետք վախենալ:
Պե՛տք չէ վախենալ դժվար խնդրից,
Վախենա՛լ է պետք էժանագին հաջողությունից,
Պե՛տք չէ վախենալ ազնիվ ու ծեծված լինելուց,
Վախենա՛լ է պետք կեղծ ու կուշտ լինելուց:
Կարողացե՛ք ծիծաղել բոլոր վախերի աչքերին նայելով`
Սեփական վախկոտությունից է միայն պետք վախենալ:
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Աղբյուրը` bards.ru