19 Սեպտեմբերի 2021թ. 12:43

ՊՈՒՏԻՆ. ԿԱՐԵՎՈՐ Է ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐԻՑ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ժամանակակից աշխարհում և ապագայում հաջողակ մարդու որակների մասին:

«Մրցունակ առավելություններ ստանում են այն մարդիկ, որոնք տիրապետում են հնարքներին, որն այսօր անվանում են soft skills և մտածողության ստեղծագործական և այլ տեսակներին»,-ՌԴ նախագահի խոսքը մեջբերում Газета.ru-ն: Այս մտքերը Պուտինն արտահայտել է Սոչիում անցկացվող Երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնի մասնակիցների հետ հանդիպմանը:

ՌԴ նախագահի խոսքով՝ «բացարձակ մրցակցային առավելություն» ապագայում կստանան նրանք, ովքեր գիտելիքներ են կուտակում գիտության տարբեր ոլորտներից, կարողանում են համատեղել և արդյունավետ օգտագործել դրանք:

«Կարևոր է նաև մեկ այլ գործոն՝ այլ մարդկանց հետ հաղորդակցվելու հմտությունը»,- եզրափակել է ՌԴ նախագահը:

Աղբյուրը` tert.am