30 Հոկտեմբերի 2020թ. 10:52

ՍՈԼԺԻՆԻՑԻՆԻ ՄՐՑԱՆԱԿԸ

Ալեքսանդր Սոլժենիցինի անվան Ռուսական հասարակական ֆոնդը յուրաքանչյուր տարի մրցանակներ է շնորհում մշակույթի ոլորտի ստեղծագործողներին: Մրցանակը կարող են ստանալ Ռուսաստանում ապրող և ռուսերենով ստեղծագործող գրողները:

Այս մրցանակը հիմնականում շնորհվում է մեկ ստեղծագործող անձի, սակայն լինում են դեպքեր, երբ մրցանակը միաժամանակ հանձնվում է 2 հոգու: Արվեստագետներին կյանքի ընթացքում այս մրցանակը կարող է հանձնվել մեկ անգամ:

Եթե անձը մրցանակն ստանում է երկակի, մրցանակի հետ տրվող գումարը կարող է ծախսվել ըստ ժյուրիի անդամների հայեցողության: