Արցախի եկեղեցիներին հայկական գորգեր են նվիրաբերվել

 

Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Գանձասարի վանքում մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին եւ բոլոր այն մարդկանց, որոնք ներգրավված են դրա իրականացման գործում՝ նշելով, որ այն ունի մշակութային, ազգագրական, ինչպես նաեւ կարեւոր հասարակական նշանակություն: