29 Նոյեմբերի 2023թ. 3:24

ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. 1970 Թ. ՓԵՏՐՎԱՐ՝ ԱՌՋԵՎՈՒՄ ՓԱՌՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԷՐ…

Այս նկարը 47 տարեկան է… 1970 թ. ձմռանը (13-20.02.1970) Թբիլիսիում անց էր կացվում Անդրկովկասի զինվորական օկրուգի շախմատի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը գլխավորում էր տակավին պատանի, ԽՍՀՄ սպորտի վարպետ, 19-ամյա Ռաֆայել Վահանյանը…

Ռաֆայել Վահանյանի հուշերից. Կարծես երեկ լիներ, բայց արի ու տես, որ շուրջ 50 տարի է անցել: Շախմատի մի մրցաշարում, որտեղ ես Հայաստանի հավաքականի կազմում էի, մեզ մեկ միավոր էր պակասում չեմպիոն դառնալու համար: Եվ ահա գալիս է անսպասելի օգնությունը. Ադրբեջանի հավաքականի երրորդ տախտակի վրա, Գրիգորի Աֆանասյանը /Կիրովաբադ քաղաքից/ պարտության է մատնում վրացի շախմատիստին, որի անունն արդեն չեմ էլ հիշում, և մեզ է նվիրում հաղթանակի բերկրանքը: Մենք չեմպիոն ենք

… Դրսում 1970 թվականի փետրվարն էր… և դեռևս առջևում էր նրա ՓԱՌՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ…

Կանցնի ընդամենը մեկ տարի և ՖԻԴԵ-ն շրջանցելով միջազգային վարպետի աստիճանը, Ռաֆայել Վահանյանին կշնորհի միջազգային գրոսմայստերի կոչում: Պատմության մեջ, Վահանյանից բացի,  միջազգային վարպետի աստիճանը շրջանցվել է միայն մեկ անգամ՝ աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի համար…

Ռաֆայել Վահանյանն աշխարի հեղինակավոր շախմատիստների մասնակցությամբ մրցաշարերում առաջին մրցանակներ է նվաճել.

Կանցնեն տարիներ. կգան նոր սերունդներ ու մենք կունենանք նոր անուններ ու նոր չեմպիոններ… սակայն ոչ-ոք չի կարող անել այն, ինչ XX բեկումնային դարում  ՀԱՅԻ անունը աշխարհին լսելի դարձնելու համար արեցին  ՄԵՐ ԱԶԳԻ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ, որոնցից մեկի անունն է ՌԱՖԱՅԵԼ ԱՐՏԵՄԻ ՎԱՀԱՆՅԱՆ…

Բայց դա պետք է լիներ հետո, իսկ այդ ժամանակ դրսում դեռևս 1970 թվականի փետրվարն էր…