27 Սեպտեմբերի 2020թ. 10:59

Արևելյան Եվրոպայի լավագույն բուհերի ցանկում 6 ադրբեջանական ու ընդամենը 2 հայկական համալսարան է

PanARMENIAN.Net — Երկու հայկական համալսարան ընդգրկվել է Զարգացող Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 250 լավագույն համալսարանների QS EECA University Ranking 2018 թվականի վարկանշային աղյուսակում:

Աղյուսակը կազմել է կրթական և արտասահմանում ուսման հարցերով մասնագիտացած բրիտանական Quacquarelli Symonds (QS) ընկերությունը՝ հիմնվելով բուհերի ինը՝ ներառյալ ակադեմիական և որպես գործատու հեղինակության, գիտական հոդվածների և ուսանողների թվի հարաբերակցության և այլ հատկանիշների վրա:

Երևանի պետական համալսարանը 181-րդն է վարկանշային աղյուսակում, Հայ-ռուսական համալսարանը՝ 201-րդը:

ԵՊՀ-ն Հայաստանի ամենախոշոր համալսարանն է, որը 1919 թվականի հիմնադրումից ի վեր 100,000 շրջանավարտ է ունեցել: Հայ-ռուսական միջպետական համալսարանը հիմնադրվել է 1997 թվականին՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների նախաձեռնությամբ: Վարկանշային աղյուսակի համաձայն՝ միջպետական համալսարանի ուսանողների 25%-ը արտասահմանցի ուսանողներ են:

Աղյուսակը չորս տարի շարունակ գլխավորում է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը: Նովոսիբիրսկի պետական համալսարանը (Ռուսաստան), Տարտուի համալսարանը (Էստոնիա), Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը (Ռուսաստան) և Չարլզ համալսարանը (Չեխիա) լավագույն հնգյակում են:

Վեց համալսարան Ադրբեջանից և մեկը Վրաստանից նույնպես ընդգրված են վարկանշային աղյուսակում (ցանկն՝ այստեղ):

P.S.  այստեղ օրինական մի հարց է առաջանում. որտե՞ղ,  ո՞ր հորզոնականում է հանգրվանել, երկու տարի առաջ Եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած, ճարտարապետության և շինարարության մեր ազգային համալսարանը: Հարկ է նշել, որ Ադրբեջանի ճարտարապետաշինարարական համալսարանն այդ ցուցակում 171-րդն է:

Գագիկ Սարգսյան

BUH.AM կայքի գլխավոր խմբագիր