29 Նոյեմբերի 2023թ. 2:16

Գիտնականը վերսկսում է Նոյի Տապանի մնացորդների որոնումը Արարատ լեռան վրա

Գիտնականը վերսկսել է որոնումները Արարատ լեռան վրա, որտեղ, ինչպես վաղուց մտածում են, հանգրվանել է Նոյան Տապանը:

Այս մասին գրում է Independent-ը՝ Արարատ լեռն անվանելով թուրքական լեռ:

Անգլիական կայքը գրում է, որ կալիֆոռնիացի պրոֆեսոր Պոլ Էսպրանտեն խորը հետազոտություններ է սկսել դարեր շարունակ հետազոտությունների առարկա դարձած բիլբլիական նավը գտնելու հույսով:

Գիտնականը ժամանել է Թուրքիա և զրուցել Անադոլու գործակալության հետ.

«Իմ նպատակն է շրջել լեռան շուրջ գտնվող տարածքներում՝ անցյալում տեղի ունեցած աղետալի իրադարձությունների մասին հարցերին պատասխանելու համար»:

«Կարծում եմ, որ այդ տարածքում լուրջ և խորը գիտական աշխատանք պետք է տարվի, և ես կցանկանայի դրան մասնակցել: Ես ունեմ տեխնիկական ռեսուրսներ և մենք կարող ենք աշխատել տեղի մասնագետների հետ»:

Այսուհանդերձ, նա ավելացրել է. «Այս պահին շատ վաղ է եզրակացնել, թե ինչ ենք մենք գտնելու: Երբ գիտական հանրությունը որևէ բան իմանա, մենք կարող ենք այն մատչելի դարձնել նաև հասարակությանը»,-ասել է պրոֆեսորը:

Էսպրանտեն եռօրյա հանդիպումներ է ունեցել 100-ից ավելի գիտանականների հետ, որոնք ևս փորձում են գտնել Տապանի տեղը:

Աղբյուրը՝ ankakh.am