Գիտնականները սահմանել են մրգերը լվանալու լավագույն միջոցը

Ամերիկացի գիտնականները խնձորների օրինակով սահմանել են մրգերը լվանալու լավագույն միջոցը: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Agricultural and Food Chemistry ամսագրում:

Գիտնականները ցույց են տվել, որ տիաբենդազոլն ու ֆոսմետը առավել լավ մաքրվում են սննդի սոդայի միջոցով: Խնձորը 12 րոպե լվանալուց հետո մակերեսից հեռացվում է առաջին նյութի 80%-ը, իսկ 15 րոպե լվանալուց հետո՝ երկրորդ նյութի 96%-ը:

Ժամանակային տարբերությունը պայմանավորված է խնձորի կեղևի մեջ քիմիկատների ներթափանցման խորությամբ:

Հոսող ջրով կամ Clorox լուծույթով լվանալն առավել քիչ է օգնում ազատվել քիմիկատներից: