Ռուսաստանը նոր հարվածային անօդաչու թռչող սարք է ստեղծել

Ռուսաստանը նոր անօդաչու թռչող սարք է ստեղծել, որը ամենամոտ ժամանակներս կհամալրի երկրի զինված ուժերի զինանոցը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պնախարար Սերգեյ Շոյգուն:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Շոյգուն նշել է, որ նոր ստեղծված անօդաչու հարվածային թռչող սարքը համարվում է ռուսական զինված ուժերի արդիականացման գործընթացի հերթական ձեռքբերումը: Ըստ հաղորդման՝ անօդաչու թռչող սարքն ի վիճակի է իրականացնել ոչ միայն հետախուզական, այլ նաեւ նախահարձակ հարվածային գործողություններ: