Դոնալդ Թրամփը խոստացել է հրապարակել Քենեդու գործի բոլոր փաստաթղթերը, բացառությամբ այն մարդկանց անունների և հասցեների, որոնք դեռևս ողջ են:
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստացել է հրապարակել բոլոր փաստաթղթերը ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանության գործով: Այդ մասին հայտնում է Թրամփն իր Twitter- ի էջում:
«Գեներալ Ջոն Քելլիի (Սպիտակ տան ղեկավարի), ԿՀՎ-ի և այլ գործակալությունների հետ մանրակրկիտ քննարկումից հետո ես կհրապարակեմ Քենեդու գործով բոլոր փաստաթղթերը, բացառությամբ այն մարդկանց անունների և հասցեների, որոնք դեռևս ողջ են»,- գրել է Թրամփը:
Նրա խոսքով՝ դա անում է «տեղեկատվության լիարժեք բացահայտման և թափանցիկության պատճառով»: Թրամփը նշել է, որ կանի դա, որպեսզի «վերջ դնի դավադրության տեսություններին»:
Հոկտեմբերի 27-ին Միացյալ Նահանգների Ազգային արխիվը Քենեդու սպանության վերաբերյալ հրապարակել է մոտ 3000 փաստաթուղթ: Ազգային արխիվի բացատրության մեջ նշվել է, որ Թրամփը Միացյալ Նահանգների գործադիր մարմինների և ստորաբաժանումների խնդրանքով որոշել է ժամանակավորապես չհրապարակել փաստաթղթերի մի մասը գաղտնի արխիվից: Այդ տվյալները կարող են վնասել երկրի ազգային անվտանգությանը:
Read more: https://armeniasputnik.am/world/20171028/9248235/amerika-tramp-qenedi.html