24 Սեպտեմբերի 2020թ. 3:26

Բիզնես ինովացիոն 5-րդ ֆորումը՝ նոյեմբերի 10-11-ին

PanARMENIAN.Net — Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկատիրությունների միության «Բիզնես ինովացիոն ֆորում 2017»-ը կանցկացվի Դիլիջանում՝ նոյեմբերի 10-11-ին:

Եվրոպական միության և GIZ-ի (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) համաֆինանսավորմամբ Հայաստանում փոքր ու միջին ձեռներեցությանն աջակցող՝ Suppoert to SME Development of Armenia նախագծի շրջանակում անցկացվող ամենամյա ֆորումն այս տարի կրելու է «Դեպի նոր իրականություն» խորագիրը:

Ֆորումը տեխնոլոգիական նորարությունների, գործարար ներկայացումների շուրջ է համախմբելու մոտ 200 հայաստանցի և միջազգային ձեռներեցների, ՏՏ ոլորտի փորձագետների:

Ֆորումի ընթացքում կքննարկվի Հայաստանում թվային տրանֆորմացիայի և նորարարական համակարգի օրակարգը, կներկայացվեն հաջողության պատմություններ, հարթակ կստեղծվի գործարար հանդիպումների և համագործակցության համար:

«Բիզնես ինովացիոն ֆորումը» Հայաստանում անցկացվում է 2013 թվականից: