ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ը ԷԴՈՒԱՐԴ ԵԳՈՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Էդուարդ Եգորյանը Հայաստանի Հանրապետության ակնառու պետական-քաղաքական գործիչներից է:

1991-1995-ին նա ղեկավարել է իշխող Հայոց համազգային շարժում՝ ՀՀՇ կուսակցության խմբակցությունը Գերագույն խորհրդում: Նա առանցքային դեր ունեցել 1990թ Անկախության հռչակագրի և 1995թ Սահմանադրության մշակման ու ընդունման գործում:

1996-97 թթ. սկզբունքային տարաձայնություններ ունեցավ ՀՀՇ ղեկավարության հետ, հեռացավ և հիմնադրեց “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցությունը:

Եգորյանը կյանքից հեռացավ 1999 օգոստոսի 10-ին` 45 տարեկան հասակում: