Ինչպե՞ս փիտչը ներկայացնել ներդրողին

Փիտչը (անգլերեն pitch բառից) նախագծի կարճ ներկայացումն է պոտենցիալ ներդրողներին։ Ըստ Գայ Կավասակիի՝ լավագույն փիտչը պետք է բաղկացած լինի 10 սլայդից.

Սլայդ 1․ Վերնագիր – Անուն ազգանուն ու կոնտակտային ինֆորմացիա

Սլայդ 2․ Խնդիր – Ի՞նչ խնդիր է լուծում Ձեր ապրանքը, կամ ծառայությունը

Սլայդ 3․ Լուծում – Ինչպե՞ս է Ձեր ապրանքը, կամ ծառայությունը լուծում այդ խնդիրը

Սլայդ 4․ Բիզնես մոդել – Ապրանքի, կամ ծառայության արժեքը, զարգացումն ու գումար աշխատելու մոդելը

Սլայդ 5․ Յուրահատկությունը – Ինչո՞վ է Ձեր ապրանքը, կամ ծառայությունը յուրահատուկ ու տարբերվող մրցակիցներից

Սլայդ 6․ Մարկետինգ – Ինչպե՞ս եք ներգրավելու Հաճախորդներին, ինչպես եք պահելու նրանց

Սլայդ 7․ Մրցակիցներ – Ովքեր են մրցակիցները, շուկան ի՞նչ ծավալ ունի

Սլայդ 8․ Թիմ – Ովքե՞ր են թիմակիցները, ինչ փորձ, մասնագիտական հմտություններ ունեն և ով ինչ աշխատանքի համար է պատասխանատու

Սլայդ 9, 10․ Կանխատեսվող ֆինանսական ցուցանիշները։

Այս 10 կետերը թարգմանաբեր իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է «100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանը։

Աղբյուրը՝ B4B.am