Աֆորիզմներ երջանկության մասին

Երջանկություն…

Մարդկության պատմության սկզբից ի վեր մարդիկ երջանկություն են փնտրում։ Ոմանց հաջողվում է այն գտնել, ոմանց ոչ, ոմանք դեռ չգտած արդեն կորցնում են, ոմանք գտնում են, բայց նույնիսկ չգիտեն այդ մասին։

Եվ այսպես ի՞նչ է երջանկությունը, որտե՞ղ է այն… Այս և նման այլ հարցերի պատասխաններ կարող եք գտնել մեծագույն մտածողների այս աֆորիզմներում։

Մենք իրավունք չունենք սպառել երջանկությունը` չվերարտադրելով այն:

Բեռնարդ Շոու

Դուք չեք կարող նվիրել այն, ինչը դուք ինքներդ չունեք։ Դուք չեք կարող երջանկացնել ուրիշներին, եթե դուք ինքներդ երջանիկ չեք:

Բրայան Թրեյսի

Միայն դժբախտը գիտի, թե ինչ է եջանկությունը:

Էրիխ Մարիա Ռեմարկ

Տխմարը երջանկությունը փնտրում է հեռուներում, իմաստունն այն աճեցնում է իր կողքին:

Օպենհեյմ

Երջանկության փնտրումը դժբախտության հիմնական աղբյուրն է:

Էրիկ Հոֆեր

Մի վազիր երջանկության հետևից. այն միշտ գտնվում է քո ներսում:

Պյութագորաս

Երջանիկ է նա, ով կարող է հավատարիմ մնալ իրեն։

Գագեդորն

Երջանկությունը նման է արեգակի։ Որպեսզի մարդու համար լավ լինի, հարկավոր է գոնե ոչ մեծ ստվեր։

Լյուդվիգ

Khosnak — Jan 14, 2017