… Ահա նրանք. ջրային համակարգերի 1970-80 թվականների հսկաները: Այդ նրանք էին, ում հաշվարկներով աշխարհի տարբեր ծայրերում կառուցվում էին հիդրոէլեկտրակայաններ, ջրամբարներ, ոռոգման համակարգեր… նրանց հեղինակած դասագրքերով մասնագիտական կրթություն են ստացել ու հիմա էլ ստանում են շատ ու շատ սերունդներ… նրանց գիտելիքները խորն էին ու հիմնարար… նրանք հզոր էին ու անգերազանցելի…
Ու այսօր, նարցից մեկի` Վաչե Թոքմաջյանի (նկարում ձախից երկրորդը) ծննդյան օրն է… Այսօր նա, ով իր մահկանացուն կնքեց 30 տարի առաջ, դառնում է 90 տարեկան … և այժմ էլ նրա գրքերն ու գիտական աշխատությունները շարունակում են մնալ արդիական ու պահանջարկված: Ծնունդդ շնորհավոր Վաչե Հովհաննեսի: