Աշխարհի ամենազարգացած քաղաքը

Աշխարհի տեխնոլոգիապես ամենազարգացած քաղաք է ճանաչվել Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը, գրում է «ТСН»-ը:

Համաձայն շվեդական «Easypark IТ» ընկերությունների՝ հաջորդում են Սինգապուրը և Ստոկհոլմը: Թոփ-10-ում են  նաև Ցյուրիխը, Բոստոնը, Տոկիոն, Սան Ֆրանցիսկոն, Ամստերդամը, Ժնևը և Մելբուռնը:

Հետազոտության հեղինակները հաշվի են առել ինտերնետի արագությունը, էկոլոգիապես մաքուր էներգիայի մատակարարումները, բնակչության բարձր ակտիվությունը, ձեռներեցության համար բարենպաստ միջավայրը և այլն:

Աղբյուրը՝ Vesti.am