Աշխարհում առաջին անգամ մարդու գլխի փոխպատվաստման վիրահատություն է իրականացվել

Չինաստանում իրականացվել է մարդկային գլխի փոխպատվաստման առաջին վիրահատությունը, որը հաջող է անցել:

Ինչպես նշում է independent.ie կայքը, 18 ժամ տևած վիրահատությունն իրականացվել է դիակի վրա՝ ապացուցելով, որ ողնաշարը, նյարդերն ու արյունատար անոթները հնարավոր է կրկին վերամիավորել:

Իտալացի հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Սերջիո Կանավերոն մանրամասնել է, որ  վիրահատությունն իրականացվել է չինական Հարբինի բժշկական համալասարանի գիտական թիմի կողմից: Հայտնի է, որ նախքան այս նույն թիմը կապիկի գլխի փոխպատվաստման վիրահատություն էր իրականացրել:

Կանավարոն նշել է, որ ողջ մարդու վրա նման վիրահատության անցկացումն անխուսափելի է: