American Express-ը բլոկչեյնով գործող արագ փոխանցումների համակարգ է մշակել

American Express-ը, համագործակցելով Ripple ֆինտեխ ընկերության եւ Santander բրիտանական բանկի հետ, բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա ակնթարթային դրամական փոխանցումների համակարգ է գործարկել:

American Express ընկերության պաշտոնական կայքում  նշված է, որ համակարգը նախատեսված է կորպորատիվ հաճախորդների միջեւ (B2B) միջսահմանային վճարումների համար:«American Express-ը նորագույն տեխնոլոգիաների կիրառման հարուստ փորձ ունի:

Ripple-ի եւ Santander-ի հետ մեր համագործակցությունն ուղղված է աշխարհում փողի շարժի ապահովման գործընթացի կատարելագործմանը»,- նշել է American Express-ի գլխավոր տեղեկատվական տնօրեն Մարկ Գորդոնը:

«Սրանով մենք լուրջ քայլ ենք կատարում՝ ուղղված կորպորատիվ հաճախորդների՝ միջազգային փոխանցումների հետ կապված խնդիրների լուծմանը: Օրեր տեւող փոխանցումներն այսուհետեւ կկատարվեն իրական ժամանակում` հնարավորություն տալով փողին՝ տեղաշարժվելու բիզնեսին համընթաց: Եվ սա դեռ ընդամենը սկիզբն է»,- ընդգծել է Ripple-ի գործադիր տնօրեն Բրեդ Գարլինգհաուսը: