22 Սեպտեմբերի 2020թ. 14:40

Գիտնականները բացատրել են վատ հիշողությունների կայունությունը

Գիտնականները պարզել են, որ ուղեղը երազի ժամանակ կարող է տարբերակել հիշողությունները եւ ընտրովի հիշել բացասական տպավորությունները, հաղորդում է Psychology Today-ը:

Հարվարդի բժշկական համալսարանի նեյրոֆիզիոլոգ Ռոյ Քոքսը փորձ է կատարել, որին 50 մարդ է մասնակցել: Ուսումնասիրության ընթացում նրանց բացասական եւ չեզոք բովանդակությամբ լուսանկարներ են ցույց տվել, օրինակ՝ այրվող տան կամ կատվի:

Դրանից հետո մասնակիցների կեսը 12 ժամով քնել է, իսկ մյուս մասը արթուն է մնացել: Արդյունքում, պարզվել է, որ լուսանկարները  դիտելուց հետո քնած մարդիկ, բացասական տեղեկատվությամբ նկարն ավելի լավ են հիշել:

Աղբյուրը՝  NEWS.am