Daily Caller ամերիկյան պարբերականը հրապարակել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քեննեդիի հետ կապված գաղտնազերծված արխիվների սենսացիոն տվյալները:
Ըստ life.ru-ի, պարբերականի տվյալներով, ուժային ու հետախուզական գերատեսչությունների ղեկավարների օգնությամբ Ջոն Քեննեդին ԽՍՀՄ-ի վրա հարձակում էր ծրագրում:
Գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն, ԽՍՀՄ դեմ պատերազմի կազմակերպման մեջ ԱՄՆ 35-րդ նախագահին աջակցություն էին ցույց տալիս ազգային անվտանգության հարցով խորհրդական Մաքջորջ Բանդին, ազգային հետախուզության տնօրեն Ջոն Մաքքոունը և շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ Լայման Լեմնիցերը:
ԽՍՀՄ ներխուժելու և լայնամասշտաբ մարտական գործողություններ սկսելու համար առիթ կարող էր ծառայել ամերիկյան ռազմական օբյեկտի կամ դաշնակիցների բազայի վրա հարձակումը: Այդ հարձակման մեջ գլխավոր դեր պետք է խաղային խորհրդային կործանիչներ ՄիԳ-17-ը, ՄիԳ-19-ը, ինչպես նաև Իլ-14-ը, որոնց գնումը ծրագրվում էր «երրորդ երկրների» միջոցով:
Նշվում է, որ մտահղացման իրականացման վրա սկզբնապես աշխատում էր ԱՄՆ գլխավոր դատախազ և Ջոն Քեննեդիի եղբայր Ռոբերտը: Միայն ավելի ուշ մտահղացումը պաշտպանեց ու նախագահին հնչեցրեց ազգային հետախուզության տնօրեն Ջոն Մաքքոունը:
Աղբյուր` Փաստինֆո