ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱ

Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր Սեն Շամոն քաղաքում հանդիպել է քաղաքապետի, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Բակո Սահակյանը նշել է, որ ստեղծված ջերմ մթնոլորտում Արցախի պատվիրակությունն իրեն զգում է ինչպես հարազատ օջախում:
Արցախի նախագահն ընդգծել է, որ Ֆրանսիայի ժողովուրդը հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է, եւ Արցախը շահագրգռված է Ֆրանսիայի, նրա տարբեր վարչական միավորումների, քաղաքների ու համայնքների հետ փոխգործակցության խորացմամբ:
Անդրադառնալով Ֆրանսուա Ռոշբլուանի գործունեությանը՝ Բակո Սահակյանը բարձր է գնահատել նրա ներդրումը Ֆրանսիա-Արցախ հարաբերությունների եւ հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման գործում: