Տիգրան Աբրահամյան. Արցախը վարում է ծնելիությունը խթանող պետական քաղաքականություն

Արցախում ծնելիությունը խթանելու համար սոցիալական բնակարանաշինության նոր ծրագրեր են նախատեսվում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Արցախում բազմազավակության և ծնելիության խթանման պետական ծրագրերի շրջանակում 2017 և 2018թթ-ին բնակարանով ապահովվել է 99 բազմազավակ ընտանիք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, ներկայացնելով կատարված ու նախանշված ծրագրերը, ասաց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, 99 բնակարաններից 66-ի կառուցումն այս պահին ընթացքի մեջ է։

«Բազմազավակ ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագրից բացի 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագիր է իրականացվում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրված միջոցներով»,- ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով, վերջին տարիներին հատկապես Քաշաթաղում և Շահումյանի շրջանում ծնվող երեխաների թիվն ինքնին վկայում է, որ ծնելիությունը խթանող պետական քաղաքականությունը ծառայում է իր նպատակին։

Աղբյորը՝  https://armeniasputnik.am/radio/20171122/9541583/abrahamyan-arcaxy-varum-e-tsneliutyuny-khanox-petakan-qaxaqakanutyun.html